Ջորդան Լարսոնը խզել է Մոսկվայի «Սպարտակի» հետ պայմանագիրը

Հարձակվող Ջորդան Լարսոնը խզել է պայմանագիրը Մոսկվայի «Սպարտակի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

24-ամյա շվեդն արդեն առաջարկներ է ստացել եվրոպական մի քանի ակումբներից։

Լարսոնը նախորդ մրցաշրջանում խաղաց Շվեդիայում՝ ԱԻԿ-ի կազմում։ Անցկացրած 11 հանդիպումներում նա դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն որոշել էր արտասահմանցի ֆուտբոլիստներին և մարզիչներին թույլ տալ կասեցնել պայմանագրերը Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբների հետ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։