«Ինտերի» կենտրոնական կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում», գրում է Football Italia-ն:
Նախկինում հաղորդվում էր, որ չիլիացի ֆուտբոլիստն այս ամռանը կհեռանա միլանյան ակումբից՝ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։
Վիդալը «Ինտեր» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2020 թվականի սեպտեմբերին: «Ներաձուրիների» կազմում 34-ամյա Արտուրոն անցկացրել է 62 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: