Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե ով է Մարինա Գրանովսկայային «Չելսիում» փոխարինելու հիմնական հավակնորդը

«Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոելին դիտարկում է Մարինա Գրանովսկայային ակումբի տնօրենի պաշտոնում փոխարինելու տարբերակները:

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ թափուր պաշտոնի բազմաթիվ թեկնածուներից մեկը «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Մաքսվելն է, ով արդեն աշխատել է որպես ՊՍԺ-ի սպորտային տնօրենի օգնական։