Դավիդ Օսպինան առաջիկայում կլքի «Նապոլին»

«Նապոլիի» դարպասապահ Դավիդ Օսպինան ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։

Նեապոլցիները չեն երկարաձգի նրա հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս ամառ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

33-ամյա դարպասապահը նեապոլիտանական ակումբ է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին «Արսենալից»:

Անցած մրցաշրջանում Օսպինան բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, բաց է թողել 28 գոլ և 13 անգամ անառիկ պահել  դարպասը: