«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերը։
«Առաջին իսկ խոսակցությունից Սադիոն շատ լավ տպավորություն թողեց։ Նա շատ անձնուրաց է նման անվանի ֆուտբոլիստի համար։
Թե որ դիրքում կխաղա Մանեն, բացարձակ վստահությամբ դեռ հնարավոր չէ ասել։ Բացի այդ, պետք է սպասել մինչև տրանսֆերային պատուհանի փակումը։ Սակայն Սադիոն կարողանում է խաղալ 4 կամ 5 դիրքերում ու տեղաշարժվել հանդիպման ընթացքում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։