ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն այս ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Foot Mercato պարբերականը:
Փարիզյան ակումբի ղեկավարները և նորանշանակ մարզական տնօրեն Լուիս Կամպոսը հույսեր չեն կապում բրազիլացու հետ:
ՊՍԺ-ն արդեն հրաժարագին է սահմանել Նեյմարի համար, սակայն գումարի չափը դեռևս հայտնի չէ։ Նաև պարզ չէ, թե արդյոք հարձակվողի ծառայություններով հետաքրքրված ակումբներ կան, քանզի պոտենցիալ գնորդների համար խոչընդոտ է հանդիսանում ֆուտբոլիստի տարեկան 30 միլիոն եվրո կազմող աշխատավարձը:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ի 22 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։