Գարեթ Բեյլն այցելել է «Քարդիֆ Սիթիի» մարզաբազա

Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը պատրաստվում է տեղափոխվել «Քարդիֆ Սիթի», հայտնում է WalesOnline-ը:

Ըստ աղբյուրի՝ այսօր՝ հունիսի 22-ին, 32-ամյա ֆուտբոլիստն այցելել է ուելսյան ակումբի մարզաբազա և թիմի գլխավոր մարզչի հետ քննարկել հնարավոր տեղափոխությունը։

Ավելի վաղ Բեյլը հայտարարել էր Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։ Հարձակվողի պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը», «Ռոման» և ՄԼՍ-ի ակումբները։