Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն այս ամառ կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, 26-ամյա իսպանացին գերադասում է տեղափոխվել «Միլան», քան «Լիվերպուլ»:
Նա կարծում է, որ միլանյան ակումբում ավելի հավանական է տեղ զբաղեցնել հիմնական կազմում։
2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը սերուցքայինների կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։