Իտալական ակումբը ցանկանում է վարձակալել Լուկա Յովիչին

«Ֆիորենտինան» շարունակում է բանակցությունները Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվող Լուկա Յովիչի վարձակալության համար, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ում։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է 24-ամյա սերբին վճարել նրա աշխատավարձի կեսը։

Նշվում է, որ հարձակվողն արդեն համաձայնել է տեղափոխվել ֆլորենցիական ակումբ։

Անցած մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 19 խաղում Յովիչը դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։