Նիկոլա Վլաշիչը մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը մոտ է վարձավճարով «Տորինո» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Tutto Mercato Web-ը։

Աղբյուրի համաձայն՝ խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ նրա հայրենակից, «Տորինոյի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Վլաշիչը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։