Անդրե Օնանան պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ

«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիներին» միացել է անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։

Նախորդ մրցաշրջանում Օնանան «Այաքսի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և բաց թողել 12 գնդակ։ Նա 27 հանդիպում է անցկացրել Կամերունի ազգային հավաքականի կազմում։