Ստեֆան Յովիչը կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է այս ամռանը բաժանվել հարձակվող Լուկա Յովիչից:

Ըստ աղբյուրի՝ սերբ ռմբարկուի ծառայություններն առաջարկվել են «Ֆիորենտինային»: «Մանուշակները» դիտարկում են հարձակվողի վարձակալության տարբերակը։

«Ֆիորենտինան» չի կարող իրեն թույլ տալ վճարել Յովիչի ամբողջ աշխատավարձը, սակայն «Ռեալը» պատրաստ է վճարել 24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը, որը կազմում է տարեկան 6 միլիոն եվրո: