Վարդան Արզոյանը վերադարձել է «Արարատ»

«Արարատը» հայտարարել է, որ պայմանագիր է կնքել պաշտպան Վարդան Արզոյանի հետ: Նա 3 տարի անց վերադարձել է երևանյան ակումբ: 

Արզոյանը ծնվել է 1995 թվականի ապրիլի 30-ին Երևանում: Նա 2016-ից 2019 թվականներին խաղացել է «Արարատի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի 71 հանդիպման: Ապա տեղափոխվել է Կապանի «Գանձասար», Գյումրու «Շիրակ» և Երևանի «Ուրարտու»: 

Ընդհանուր առմամբ Բարձրագույն խմբում 27-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 92 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: