Դանի Ալվեսը հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է կատալոնական ակումբից հեռանալու մասին։ Բրազիլացու պայմանագիրն ավարտվում է հունիսի վերջին, և ակումբը չի երկարաձգի այն:

«Հարգելի Կուլես («Բարսելոնայի» երկրպագուների մականունը): Մեր հրաժեշտի ժամանակն է։

Սրանք 8 տարիներ էին, որոնք նվիրել էի ակումբին: Սակայն ինչպես կյանքում ամեն բան, տարիներն անցնում են, ճանապարհները բաժանվում են: Կյանքը որոշեց ինձ հնարավորություն տալ վերադառնալ այստեղ՝ հրաժեշտ տալու: Շնորհակալություն:

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել ամբողջ անձնակազմին այս ակումբ վերադառնալու և այս հրաշալի մարզաշապիկը նորից կրելու հնարավորության համար։

Հուսով եմ, որ նրանք, ովքեր կմնան ակումբում, կփոխեն նրա պատմությունը։ Կեցցե՛ «Բարսան»»,- գրել է Ալվեսը սոցցանցերի իր էջերում: