«Ռոմայի» մարզական տնօրենը խոսել է Արսեն Զախարյանի «Ռոմա» հնարավոր տրանսֆերի մասին

Իտալական «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագո Պինտոն մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հռոմեական ակումբի հետաքրքրության մասին լուրերը։

Ավելի վաղ ռուսական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին Զախարյանին ձեռք բերելու «Ռոմայի» ցանկության մասին։

«Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասել է Պինտոն Sport24-ի թղթակից Միխայիլ Մոժարովսկուն տված հարցազրույցում։

Նախորդ մրցաշրջանում 19-ամյա Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։