Ֆլորենտինո Պերես. ««Բարսան» մեծ ակումբ է. Իմ կարծիքով, մենք աշխարհի երկու լավագույն թիմերն ենք»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Իսպանիայի առաջնությունում իր ակումբի գլխավոր մրցակցի՝ «Բարսելոնայի» մասին։

«Բարսան» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է, որի արժեքը 4 կամ 5 միլիարդ եվրո է, նրանք կկարողանան գոյատևել դժվարին իրավիճակում: Նրանք առաջ շարժվելու մեխանիզմ ունեն։

«Բարսան» մեծ ակումբ է. Իմ կարծիքով, մենք աշխարհի երկու լավագույն թիմերն ենք»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։