Լեո Մեսսին արձակուրդը կանցկացնի Բարսելոնայում

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք։

Սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել, թե ինչպես է արգենտինացին հեռանում Բարսելոնայի օդանավակայանից, ինչից հետո նրան անմիջապես շրջապատում են մի խումբ երկրպագուներ։

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ Մեսսին իր արձակուրդի մնացած մասը կանցկացնի Բարսելոնայում՝ մինչև ՊՍԺ-ի հետ մինչմրցաշրջանային հավաքի մեկնարկը: Սպասվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայում կհանդիպի իր նախկին թիմակից Լուիս Սուարեսի և նրա ընտանիքի հետ: