«Յուվենտուսը» թիրախավորել է «Նապոլիի» ֆուտբոլիստին

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերով, հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ սենեգալցուն ձեռք բերելու տարբերակը։ «Նապոլին» կարող է համաձայնել վաճառել ֆուտբոլիստին, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: