Ֆլորենտինո Պերես. «Ապագայում Վինիսիուս Ժունիորն անպայման կնվաճի «Ոսկե գնդակը»»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։

«Վինիսիուսի նոր պայմանագրի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Նա միշտ ասում էր, որ ցանկանում է մնալ «Ռեալում»: Ոչ ոք չի ցանկանում վաճառել նրա տրանսֆերը։

Կարծում եմ, որ ապագայում Վինիսիուսն անպայման կստանա «Ոսկե գնդակը», ինչպես այս տարի Բենզեման։

Վինիսիուսը Մադրիդ է տեղափոխվել 18 տարեկանում՝ խաղալով «Կաստիլյայի» կազմում։ Վինիսիուսը տարեցտարի ավելի լավն է դառնում»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։