CHAMPIONS LEAGUE. Հայտնի է «Փյունիկի» հնարավոր մրցակիցը որակավորման 2-րդ փուլում

Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Ռումինական «Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» որակավորման 2-րդ փուլում կհանդիպի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – «Տիրանա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։

Երկրորդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 19-ին ու 20-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 26-ին և 27-ին: