CONFERENCE LEAGUE. Հայտնի է՝ որ զույգի հաղթողի հետ «Արարատ-Արմենիան» կխաղա որակավորման 2-րդ փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Մրցաշարի երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի «Դինամո» Թբիլիսի (Վրաստան) – «Պաիդե Լինամեեսկոնդ» (Էստոնիա) զույգի հաղթող թիմի հետ:

Երկրորդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 21-ին և հուլիսի 28-ին: