Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։ 34-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ չի հեռանա «արքայական» ակումբից։
«Ո՛չ, քանի որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը։ «Եվ Լա Լիգայից լավ առաջնություն չկա»:
Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Հարձակվողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։