Լուիս Սուարեսը համաձայնության է եկել իր նոր ակումբի հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Ռիվեր Փլեյթում»։ Այս մասին հայտնում է Radio Miter-ը։

Նշվում է, որ ուրուգվայցին համաձայնության է եկել արգենտինական ակումբի հետ։ Հարձակվողը հանգստյան օրերին կմեկնի Բուենոս Այրես՝ վերջնական դետալները համաձայնեցնելու համար, և տրանֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: Նա ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Ատլետիկոն».

Սուարեսը Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում «Ատլետիկոյի» կազմում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։