Մադրիդի «Ռեալից» հեռացած պաշտպան Մարսելոն խոսել է այն մասին, թե արդյոք ծրագրում է մարզչական կարիերա սկսել:
«Ես մարզիչ դառնալու համար չունեմ անհրաժեշտ ունակություններ։ Կարծում եմ, որ ես ավելի լավն եմ որոշ այլ ոլորտներում:
Մարտավարությունն ինձ համար միշտ բարդ բան է եղել, ես երբեք չեմ հասկացել խաղային համակարգերը։ Սակայն ես սիրում եմ խաղալ։ Չեմ կարծում, որ մարզիչ կդառնամ, անգամ չեմ էլ փորձի»,- ասել է բրազիլացին As-ին: