«Փյունիկի» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի առաջին փուլում հայտնի է

Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Ըստ ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգման՝ «Փյունիկը» նախապես ընդգրկված էր 1-ին խմբի «unseeded» թիմերի զամբյուղում և վիճակահանությամբ երևանյան ակումբին կարող էին բաժին հասնել բուլղարական «Լուդոգորեցը», ռումինական «Կլուժը», հունգարական «Ֆերենցվարոշը», սլովենական «Մարիբորը» և լյուքսեմբուրգյան «Դյուդելանժը»։

Վիճակահանության արդյունքում «Փյունիկի» մրցակիցը դարձավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը», տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-6-ին, պատասխան խաղը՝ հուլիսի 12-13-ին։