Հայ մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը

Հունիսի 8-ին էստոնական Պարնո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը։

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Աշոտ Ղալթախչյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։

Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։