Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

«Արարատ-Արմենիային» է միացել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Գևորգն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել եվրոպական մի շարք ակումբներում. դրանք են Դոնեցկի «Մետալուրգը», Կարագանդայի «Շախտյորը» որտեղ դարձել է Ղազախստանի գավաթակիր, հունական «Օլիմպիակոսը», պորտուգալական «Մարիտիմուն», հունական «Կեռկիռան», Կիպրոսը ներկայացնող ԱԷԼ-ը, պորտուգալական «Շավեշը» և հունական «Լամիան»:

Ղազարյանը հանդես է եկել Հայաստանը ներկայացնող «Փյունիկ» և ներկայիս «Ուրարտու» ակումբներում: Նա 7-անգամ դարձել է Հայաստանի Առաջնության չեմպիոն , 2-անգամ Հայաստանի Գավաթակիր և 1-անգամ Հունաստանի չեմպիոն: 34-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և խփել 14 գոլ: