Պաշտոնական. Սաուլ Նիգեսը վերադարձավ Մադրիդի «Ատլետիկո»

Կիսապաշտպան Սաուլ Նիգեսը վերադառնում է Մադրիդի «Ատլետիկո» «Չելսիում» վարձակալության ժամկետի ավարտի պատճառով, հայտնել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա իսպանացին «Չելսիում» հանդես է գալիս 2021 թվականի սեպտեմբերից։ Թիմի կազմում անցկացրած 23 խաղում նա դարձել է 1 գոլի հեղինակ։

Սաուլը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 340 հանդիպում՝ դառնալով 43 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 19 խաղում նա խփել է 3 գոլ։