Լուկա Մոդրիչ. «Ավստրիայի հավաքականից կրած պարտությունը ծանր էր»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան և Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը խոսել է Ազգերի Լիգայի 2-րդ տուրի՝ Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղի մասին:

Հիշեցնենք, որ 1-ին տուրում Խորվաթիան ջախջախիչ պարտություն կրեց Ավստրիայի ընտրանուց (0:3), իսկ ֆրանսիացիները զիջեցին Դանիայի հավաքականին (1:2):

«Ծանր պարտություն կրեցինք, բայց ի՞նչ կարող ենք անել։ Պետք է առաջ նայել և ետ չշրջվել: Առջևում մեզ հանդիպումներ են սպասվում Ֆրանսիայի և Դանիայի հետ, իսկ ափսոսանքների ժամանակ չկա»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խորվաթիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր Սպլիտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։