3 ֆուտբոլիստ հեռացրել է Երևանի «Արարատից»

Պայմանագրերի ժամկետի լրանալուց հետո իրենց մրցելույթներն «Արարատի» կազմում ավարտում են դարպասապահներ Վսեվոլոդ Երմակովն ու Պողոս Այվազյանը և պաշտպան Ռոբերտ Հակոբյանը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Երմակովն «Արարատի» կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 56 հանդիպման, Պողոս Այվազյանն «Արարատի» մարզաաշապիկով առաջնության 21 խաղ է անցկացրել, իսկ Ռոբերտ Հակոբյանը մասնակցել է 17 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ;

««Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Վսեվոլոդ Երմակովին, Պողոս Այվազյանին և Ռոբերտ Հակոբյանին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում»,- գրված է ակումբի տարածած հայտարարությունում: