«Չելսին» որոշում է կայացրել Մեյսոն Մաունթի ապագայի վերաբերյալ

«Չելսին» մտադիր է մոտ առաջիկայում երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը 23-ամյա անգլիացուն համարում է թիմի կարևոր մաս և ցանկանում է նրան երկարաժամկետ պայմանագիր առաջարկել։

Մաունթը «Չելսիի» սան է, 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը 53 խաղում դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։