Ա Սերիայի նորեկը ցանկանում է իր շարքերում տեսնել Զլատան Իբրահիմովիչին

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնվել է «Մոնցայի» դիտակետում՝ տեղեկացնում է Calciomercato-ն։

Տեղկություն կա, որ Զլատանի տրանսֆերը կիրականանա, եթե նա որոշի չերկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ:

Կողմերի միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև սույն թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատանը ծնկի վիրահատության պատճառով չի խաղա 7-8 ամիս:

2021/22 մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։