Պաշտոնական. Կառլոս Տևեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

38-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ այլևս չի կարող շարունակել խաղալ իր հոր՝ Սեգունդո Ռայմունդոյի մահից հետո, ով մահացել է անցյալ տարի Covid-19-ի առաջացրած բարդությունների հետևանքով:

Տևեսը, ով իր կարիերայի ընթացքում նվաճել է ԱՊԼ-ի 3 տիտղոս, 2 Սկուդետտո և մեկ անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում, վերջին անգամ խաղացել է «Բոկա Խունիորսի» կազմում, որտեղից հեռացել է նախորդ ամռանը:

«Ես ավարտել եմ կարիերաս, դա պաշտոնական է: Շատ առաջարկներ ունեի, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Բայց հիմա վերջ, ես ամեն ինչ տվել եմ ֆուտբոլին։

Նախորդ տարի խաղալը շատ դժվար էր, բայց գոնե կարող էի տեսնել իմ հորը։ Ես դադարեցի խաղալ, քանի որ կորցրի իմ գլխավոր երկրպագուին»,- Mundo Albiceleste-ին ասել է Տևեսը: