Եգոր Կլեմենչուկը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպան Եգոր Կլիմենչուկի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել համաձայնագրի ժամկետը:

«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել ուկրաինացի ֆուտբոլիստին և մաղթել նրան հաջողություն: