Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ խորհուրդ է տվել Կիլիան Մբապպեին մնալ ՊՍԺ-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեին խորհուրդ է տվել չհեռանալ «Պարի Սեն Ժերմենից»:

«Ի՞նչ դեր խաղացի Մբապպեի՝ ՊՍԺ-ում մնալու հարցում: Վստահեցնում եմ, ես նման հարցերին չեմ խառնվում։ Ես, ինչպես ցանկացած քաղաքացի, երբ խոսքը վերաբերում է սպորտին, ցանկանում եմ լավ խաղ տեսնել և աջակցել իմ սիրելի թիմին, իմ դեպքում՝ «Մարսելին»։

Ես զրույց եմ ունեցել Մբապպեի հետ, բայց նրան միայն խորհուրդ եմ տվել մնալ Ֆրանսիայում։ Եթե ​​ոչ պաշտոնական, որպես ընկեր հարցնեք, ապա ըստ իս՝ նախագահի դերը երկրի շահերը պաշտպանելն է»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում La Montagne-ն։

Այս ամռանը Մբապպեն կարող էր անվճար տեղափոխվել «Ռեալ», սակայն որոշեց նոր՝ 3 տարվա պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: