Իսկոն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող կիսապաշտպան Իսկոն, ով պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռացել է Մադրիդի «Ռեալից», ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։

30-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռոման» և «Միլանը», սակայն, ըստ AS-ի, կիսապաշտպանը ծրագրում է շարունակել խաղալ հայրենիքում։ «Ռոմայի» շանսերը չի մեծացնում նաև այն փաստը, որ ակումբը 2022/23 մրցաշրջանում չի խաղալու Չեմպիոնների Լիգայում՝ սահմանափակվելով Եվրոպայի Լիգայով։

Իսկոն ավարտել է «Վալենսիայի» ակադեմիան։ 2011 թվականին նա տեղափոխվեց «Մալագա», որտեղից 2 տարի անց միացավ Մադրիդի «Ռեալին»։