Կրիշտիանու Ռոնալդու. «Ազգերի Լիգան ընդմիշտ կապված է Պորտուգալիայի հավաքականի հետ»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է Ազգերի Լիգայի 1-ին տուրում Իսպանիայի ընտրանու հետ ոչ-ոքին (1:1):

«Ազգերի Լիգան մրցակցություն է, որը հավերժ կապված է մեր ազգային հավաքականի հետ, որն առաջինն է նվաճել այս տիտղոսը: Այս խաղարկությունում մեր մեկնարկն Իսպանիայի հետ ոչ-ոքիով վերակենդանացնում է մեր ամբիցիաները: Պորտուգալիայի հաղթանակն այն է, ինչ մղում և միավորում է մեզ, ինչպես միշտ»,- գրել է 37-ամյա ռմբարկուն սոցցանցերի իր էջերում։

Ռոնալդուն այս հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից ու խաղադաշտ մտավ 62-րդ րոպեին, սակայն գոլ չխփեց։