Մադրիդի «Ռեալը» հրաժեշտ է տվել Գարեթ Բեյլին

«Ռեալը» հրաժեշտ է տվել հարձակվող Գարեթ Բեյլին։ Ուելսցու պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է հունիսի 1-ին։

«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունն ու սերը հայտնել Գարեթ Բեյլին՝ ֆուտբոլիստի, ով այսուհետ հավերժ մաս է կազմում այս ակումբի։

Բեյլը «Ռեալում» բոլորի հիշողության մեջ թողեց հիանալի և վճռորոշ գոլերը, ինչպիսիք են Չեմպիոնների Լիգայում եզրափակիչում նրա անմոռանալի գոլը Լիսաբոնում, նրա անհավանական գոլը Վալենսիայում՝ գավաթի եզրափակիչում կամ նրա պատմական գոլը ՉԼ-ի եզրափակիչում՝ Կիևում:

«Ռեալը» միշտ եղել և կլինի նրա տունը, ակումբը հաջողություն է մաղթում նրան և իր ամբողջ ընտանիքին»,- ասվում է «սերուցքայինների» հայտարարության մեջ։