«Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկուն այլընտրանք է գտել

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում։ Այս մասին հայտնում է MundoDeportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները կանցնեն բելգիացու թեկնածությանը, եթե չկարողանան ձեռք բերել «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկուն։ Լեհ ռմբարկուի տարբերակը դեռևս առաջնային է:

Ինչ վերաբերում է Լուկակուին, ապա Ռոմելուն ցանկանում է փոխել թիմը, իսկ նրա խաղային որակները գրավում են «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուն վարձավճարով կվերադառնա «Ինտեր»։

Ավարտված մրցաշրջանում բելգիացին անցկացրել է 44 հանդիպում և դարձել 15 գոլի հեղինակ։ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։