Պաշտոնական. Պոլ Պոգբան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը  հայտնում է  որ կիսապաշտպան Պոլ Պոգբան պայմանագրի ժամկետի ավարտից հետո կլքի թիմը:

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2016 թվականից:

Ֆրանսիացի կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 233 խաղ՝ դառնալով 39 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։