Մարկո Ասենսիոյի գործակալը բանակցում է անգլիական գրանդ ակումբի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։ հայտնում է Sunday Mirror-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալն արդեն բանակցում է ակումբի հետ:։

26-ամյա իսպանացու պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, իսկ կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր համաձայնագրի շուրջ։

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել Մարկոյին մոտ 32 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։