«Չելսիի» նոր սեփականատերերը կվերակառուցեն «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտը

«Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոելին և նրա կոնսորցիումը կվերակառուցեն ակումբի տնային մարզադաշտը՝ «Սթեմֆորդ Բրիջը»: Այս մասին հայտնում է «ազնվականների» պաշտոնական կայքը։

Լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ նոր սեփականատերերը որոշակի ֆինանսական պարտավորություններ են ստանձնելու, ներառյալ ակադեմիայի և կանանց թիմում ներդրումները, «Սթեմֆորդ Բրիջի» վերակառուցումը և «Չելսի» հիմնադրամը:

Հիշեցնենք, որ «Չելսին» մինչ այս պատկանում էր ռուս գործարար Ռոման Աբրամովիչին, ով պատժամիջոցների պատճառով ստիպված եղավ վաճառել ակումբը: