Լեո Մեսսիի. «ՊՍժ-ի երկրպագուների բարկությունը հասկանալի է»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է արձագանքել փարիզյան ակումբի երկրպագուների զայրույթին, երբ թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից։

«Դա նոր բան էր ինձ համար։ Սա այլ իրավիճակ է։ «Բարսելոնայում» ինձ հետ երբեք նման բան չի պատահել, ընդհակառակը: Հասկանալի է մարդկանց պահվածքը և զայրույթը ֆուտբոլիստների, թիմի նկատմամբ, առաջին տարին չէ, որ դա տեղի է ունենում, թիմն առաջին անգամ չէ, որ ահա այսպես դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, ուստի դժգոհությունը հասկանալի էր:

Համաձա՞յն եմ, թե՞ ոչ իմ և Նեյմարի հասցեին հնչող սուլոցներին: Հենց մենք ստացանք դժգոհությունների մեծ մասը: Սակայն ինչ եղավ, եղավ»,- ասել է Մեսսին TYC Sports-ին տված հարցազրույցում։