«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է այս ամռանը «Բարսելոնա» իր հնարավոր տեղափոխությունը:
««Բարսելոնա» տեղափոխությու՞նը: Դա կախված է մի քանի գործոններից: Կարծում եմ՝ իմ իրավիճակը բավական պարզ է, և դրա քննարկումն անիմաստ է։
Քիչ հավանական է, որ հաջորդ մրցաշրջանում հանդես գամ «Բավարիայում», – ասել է Լևանդովսկին Eleven Sports-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ լեհ ռմբարկուի շուրջ բանակցությունների փաստը հաստատել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։