VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» Շաղոյանի փայլուն գոլի շնորհիվ հաղթեց «Արարատին» (VIDEO)

VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի եզրափակիչ 36-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցեցին «Արարատը» և «Արարատ-Արմենիան»: Այս խաղում ավելի ուժեղ էր Դմիտրի Գունկոյի թիմը, որը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց:

VBet Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Արարատ» – «Արարատ-Արմենիա» 0:1 (0:1)

0:1 Ժիրայր Շաղոյան (38)

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ ակտիվում ունենալով 74 միավոր: Երևանի «Արարատը» 46 միավորով 4-րդն է:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի