«Օրենբուրգն» անցումային պատասխան խաղում հաղթեց «Ուֆային» և վերադարձավ ՌՊԼ

«Ուֆան» սեփական հարկի տակ պարտվեց «Օրենբուրգին»2022/23 մրցաշրջանում ՌՊԼ-ում հանդես գալու իրավունք ստանալու համար անցումային պատասխան խաղում։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի 2:1 հաշվով հաղթանակով: Առաջին խաղն ավարտվել էր 2:2 հաշվով։ «Օրենբուրգն» ընդհանուր հաշվով (4:3) նվաճեց ՌՊԼ-ի ուղեգիր, իսկ «Ուֆան» կխաղա ՖՆԼ-ում:

Ավելի վաղ «Խիմկին» հաղթել էր «ՍԿԱ-Խաբարովսկին» (3:0) ու մնացել Պրեմիեր Լիգայում։