Սանդրո Շվարցը կգլխավորի «Հերտան»

«Հերտան» պայմանավորվել է Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցի հետ, և նա համաձայնել է գլխավորել թիմը մրցաշրջանի ավարտից հետո, պնդում է Kicker-ը։

Իր վերջին հանդիպումը Շվարցը «Դինամոյում» կանցկացնի մայիսի 29-ին. մոսկովյան թիմը Ռուսաստանի գավաթի եզրափակչում կխաղա «Սպարտակի» հետ: Հանդիպումից հետո մարզիչը կխզի ակումբի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ 

46-ամյա մասնագետը «Հերտայում» կփոխարինի Ֆելիքս Մագատին: