ԱՊԼ-ի 2021/22 խաղարկության խորհրդանշական հավաքականը՝ ըստ ESPN-ի

Ամերիկյան ESPN սպորտային հեռուստաալիքը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Լավագույններից կազմված թիմն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ՝ Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի»), կիսապաշտպաններ Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»), Քրիստիան Էրիկսեն («Բրենթֆորդ»), հարձակվողներ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Հարի Քեյն և Հին Մին Սոն (երկուսն էլ՝ «Թոթենհեմ»):

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում 93 միավորով հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթին»։