Կառլո Անչելոտտին շնորհավորել է «Ռոմային» (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին շնորհավորել է «Ռոմային» Կոնֆերենցիաների Լիգայում հաղթանակի կապակցությամբ։ Մայիսի 25-ին հռոմեացիները եզրափակիչում հաղթեցին «Ֆեյենորդին» (1:0):

«Շնորհավորում եմ կախարդական «Ռոմային», – գրել է իտալացի մասնագետը թվիթերում:

Հավելենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո դիմել էր Անչելոտտիին՝ այս մրցաշրջանում միասին եվրագավաթներում հաղթելու կոչով։ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» մայիսի 28-ին կմրցի «Լիվերպուլի» հետ։

https://twitter.com/MrAncelotti/status/1529576537233694727