Մյոնխենգլադբախի «Բորուսիան» նոր պայմանագիր է կնքել թիմի դարպասապահի հետ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում հայտնում է, որ գերմանական ակումբը երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Մորից Նիկոլասի հետ։

Կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Հավելենք, որ 24-ամյա գերմանացին «Բորուսիայի» սան է, որի կազմում հանդես է գալիս 2015 թվականից։

https://twitter.com/borussia_en/status/1529388113281400833?cxt=HHwWgoC-_dmYvbkqAAAA